- ՎԵՐԱԴԻՐ
- (դրի, րաց.) NBH 2-0804 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 9c, 11c, 12c, 13c, 14c ա.գ. ἑπίθεμα quod super imponitur. Ի վերայ կամ ʼի վեր եդեալ ինչ. որպէս յաւելուած, նուիրական. եւ Բարձր դրիւք. *Զերբուծն վերադրաց եւ զերին նուիրաց ետու ահարոնի. Ղեւտ. ՟Է. 34: *Զի՞նչ է հաշտարանն, եւ ընդէ՞ր վերադիր կոչէ զնա: Վերադիր ասի վասն ʼի վերայ կալոյ եւ ʼի վերայ հաստատելոյ մտաւոր աշխարհին. Փիլ. ել. ՟Բ. 60: *Ոչ միայն զհաւատսն վերադիր խնդրեն (յն. վերախնդրեն) օրէնքն, այլ եւ զգործսն. Ոսկ. գղ.: *Ղեւեայ ոչ տուաւ ժառանգութիւն, ետուն նմա վերագիր յիւրաքանչիւր ժառանգութենէ. Եփր. օրին.: ՎԵՐԱԴԻՐ. ἑπίθετος, -ον adjectus, adjectivus, -um, cognomentum. Մակդիր. մակակոչ. յաւելեալ. *Յովհանէս, զոր վերադիր անուամբ կոզեռն կոչէին. Լաստ. ՟Բ: *Վերադրաւն հանդերձ գազանս վայրենիս կոչեմք (զչարս). Ոսկ. ես.: ՎԵՐԱԴԻՐ. Յօդ քերականական. աթր. աթեր. յն. ա՛րթրօն. ἅρθρον articulus. *Ո՛դ վայրապար ասէ՝ կոյս, այլ կոյսն. յաւելուածով վերադրին նշանաւորն իմն եւ միայն զայն այնպէս իմն ակնարկէ: Յայտնէ վերադրաւն՞ եւ այլն. Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.: *Աստ առանց վերագրի ասէ, թէ հոգի տեառն, եւ ոչ ասէ՝ թէ հոգի տեառնն. Գէ. ես.: ՎԵՐԱԴԻՐ ՏՈՄԱՐԱԿԱՆ. ἑπαίτος, ἑπακταί, παρεμβολή intercalatus, intercalatio, epacta. Չափ մետասան աւուրց՝ որովք առաւելու արեգակնային տարին քան զլուսնականն. երբ զայս յաւելուած ամ ըստ ամէ հաշուես, եւ ՟լ ՟լ ʼի բաց թողեալ, գտանես զմնացեալն, այն կոչին եւ է վերադիր տարւոյն: Սարկ. տոմար.: Զքր. կթ.: Վանակ. տարեմտ. եւ այլն: Նովին համեմատութեամբ Վերադիր կոչի եւ տարբերութիւն ամսոց ըստ այլեւայլ հաշուի ազգաց. *Կա՛լ զնոյն թուական, եւ արա վերադիր հոռոմի ամսոց. եւ լինի մի թիւ վերադիրն. Արշ.: ՎԵՐԱԴԻՐ. Է եւ անուն երաժշտական խաղի: Ոսկիփոր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.