- ԱՒԱՐ
- (ի, կամ ոյ, աց կամ ից, աւ, օք.) NBH 1-0391 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 10c, 12c գ. προνομή, σκῦλον, λάφυρον praeda, exuviae, spolium եւն. Անկած պատերազմի. առ. ապուռ. կապուտ. կողոպուտ. ալափ. եւ գերի. ... *Առին զամենեայն աւար նոցա: Զկապոտ եւ զաւար բանակին: Զգինտս ոսկիս զաւարի իւրոյ: Զառաջինս աւարոյն: Աւարօքն մեծամեծօք՝ զոր առին: Յաւարացն զոր ածին: լցան աւարաւ բազմաւ. եւ այլն: *Բաժանելով զաւարիցն ընչեղութիւնս: Վարին յաւազակութիւնս եւ յաւարիցն հինահարութիւնս. Պիտ.: *Զառ եւ զաւար ʼի մի վայր ջոլիրս տուեալ. ՅՀ. կթ. Եւ որպէս վերացեալ, Աւարառութիւն. աւարումն. յափշտակութի. *Մատնել յաւար: Լինել յաւար: Բաշխել յաւարի. եւ այլն: *Զի ʼի նմանէ է սպանութիւն, նա է աւար եւ գերութիւն. Շ. այբուբ. ՟Ա: *Հողն պարսից չբաւիցէ նոցա յաւարի. Փարպ.: *Յառ յաւար արշաւեալ գաս. Եզեկ. ՟Լ՟Ը. 13: ԱՒԱՐ կամ ՅԱՒԱՐ կամ ՅԱՒԱՐԻ ԱԾԵԼ, կամ ՏԱՆԵԼ ԱՒԱՐ, կամ ՅԱՒԱՐԻ ԱՌՆՈՒԼ. ԱՒԱՐ ՀԱՐԿԱՆԵԼ. προνομεύω , σκυλεύω, ἁφαρπάζω, διαρπάζω spolio, depredor, diripio եւ այլն. Աւարել. յափշտակել. կողոպտել. թալլել, թալանել, գերել գերփել. ... *Ածին աւար: Զկապուտ քաղաքացն ածաք մեզ յաւար: Զոր ածին յաւարի: Զաւար նորա եւ զանասուն նորա ածցես յաւարի: Բազում գանձս յաւարի տանէին: Առցէ աւար զամենայն որդիս սեթայ: Աւար առին զամենայն քաղաքս նոցա: Զամենայն ստացուածս նոցա առին յաւարի: Զամենայն կապուտ նորա եւ զանասուն առին յաւարի: Զտղայս իմ աւար հարկանել: Ո՞վ իցէ՝ որ ոչ հար աւար զկապուտ նորա: Վաղվաղակի աւա՛ր հարկանիջիր: եւ այլն: Իսկ Գծ. ՟Թ. 21: եւ Գաղ. ՟Ա. 13. *Աւար հարկանել զհաւատացեալս կամ զեկեղեցինʼʼ, իմա՛ որպէս յն. πορθέω diruo, vasto, depopulor վեր ʼի վայր առնել. քակել քակտել, աւերել: ... կր. Իբր կր. *Աւար հարան զարգք եւ կազմուածք տանց. Յհ. կթ.: *Բազումք ʼի նոցանէ յաւար երթեալ էին ʼի քաղաքս բոսորոյ. ՟Ա. Մակ. ՟Ե. 26. յն. ըմբռնեալ էին:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.