- ԹԱԳ
- (ի, աւ կամ իւ կամ ով, աց կամ ից, իւք, օք, ովք.) NBH 1-0788 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c գ. որ եւ թ. թաճ. δίδημα diadema, corona regis Պսակ կամ կամ խոյր արքայական ʼի ձեւ գլխոյ նռան. *Ետ ցնա թագ եւ պատմուճան եւ զմատանին զիւր: Պսակեցաւ կրկին՝ թագաւն ասիացւոց, եւ թագաւն եգիպտացւոց: Եդ ʼի վերայ գլխոյ նորա զթագ կանանցն: Թագ ʼի բեհեզոյ եւ ʼի ծիրանւոյ: Թագ արքայութեան: Զթագն գեղեցկութեան: Մեծութիւն քո թագ ʼի վերայ գլխոց նոցա. ՟Ա. Մակ. ՟Զ. 15: ՟Ը. 14: Եսթ. ՟Բ. 17: ՟Ը. 15: Ես. ՟Կ՟Բ. 3: Իմ. ՟Ե. 17: ՟Ժ՟Ը. 24: *Ո՞րչափ պատուոյ գինք իցեն, քանի՞ թագաց. Ոսկ. մ. ՟Ա. 18: *Առցէ զթագից աշտիճան. Պիտ.: *Թագք եւ պատիւք միաբանեալ են ընդ լաւ շնորհսն. Եփր. աւետար.: *Կրկին թագիւ առ ʼի նմանէ պսակեալ: Պսակեալ թագիւն: Թագով պսակեալ. Յհ. կթ.: *Շուրջ զթագաւն աստեղք բոլորեալք. Ճ. ՟Բ.: ԹԱԳ ԱՌՆՈՒԼ, է Թագաւորել. *Թագ առնուլ, եւ ծիրանիս արկանել. ՟Ա. Մակ. ՟Ը. 14: *Թագ եւս առնոյր, եւ հակառակ եղբօրն յառնէր. Եւս. քր. ՟Ա: *Զորոյ զթագն (յետ նորա) եղբայրն առեալ. Շ. վիպ.: ԹԱԳ ԴՆԵԼ կամ ԿԱՊԵԼ՝ ԱՆՁԻՆ, է Թագաւորել. իսկ այլում՝ է Թագաւորեցուցանել. *Խնդրէր Տրիփոն թագաւորել ... եւ դնել թագ: Եդաւ զթագ զասիացւոցն. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 39: ՟Ժ՟Ա. 13: *Եհան զորդին արքայի, եւ եդ ʼի վերայ նորա զթագն. ՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 11: *Թագ կապեցին իւրաքանչիւր յետ մահուան նորա. ՟Ա. Մակ. ՟Ա. 10: *Սանատրկոյ թագ կապեալ ինքեան. Խոր. ՟Գ. 3: Իսկ ՟Բ. 57. *Թագ կապեալ ʼի գլուխնʼʼ. է զարդարել զմեռեալն որպէս թագաւոր: *Եդ նմա թագ, արար զնա դշխոյ հռովմայեցւոցն. Հ=Յ. մայ. ՟Ի՟Բ.: մ. ԹԱԳ Ի ԳԼՈՒԽ. իբր մ. δεδέμενος Թագ ունելով ʼի գլուխն. պսակեալ գոլով. (յն. կապեալ.) այսինքն պսակեալ. *իբրեւ զթագաւոր թագ ʼի գլուխ. Երգ. ՟Է. 5: *Թագ ʼի գլուխ մտցեն ʼի հանգիստն լուսոյ: Ըստ իւրաքանչիւրոցն լաւութեան վարուցն թագ ʼի գլուխ մտցեն յարքայութիւնն. Յճխ. ՟Զ. եւ ՟Թ: *Թագ ʼի գլուխ հրճուի եւ պարծի ʼի պսակիչն իւր Քրիստոս. Խոր. հռիփս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.