ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ

ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ
(-) NBH 1-0963 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c, 14c գ. ταπεινοσύνη, ταπείνωσις humilitas, animi demissio, modestia եւն. Խոնարհն գոլ, եւ խոնարհիլն առաքինաբար. որպէս խոնարհամտութիւն. ... *Ծառայել տեառն ամենայն խոնարհութեամբ: Ամենայն խոնարհութեամբ եւ հեզութեամբ: Մի՛ ինչ ըստ սնահարծութեամբ, այլ խոնարհութեամբ զմիմեանս լաւ համարել առաւել քան զանծինս: Զքաղցրութիւն, զխոնարհութիւն, զհեզութիւն: Նմենեքին ընդ միմեանս զխոնարհութիւն ունիցիք. զի աստուած ամբարտաւանից հակառակ կայ. եւայլն: *Չիք ինչ զուգական խոնարհութեան յառաքինութիւնս. Սարգ. ՟ա. պ. ՟Է: ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ. Նուաստակերպութիւն. կամաւոր խոնարհումն. նուաստութիւն յաչս անձին. անշքութիւն. անփառութիւն. ցածութիւն. պարկեշտութիւն. համեստութիւն. չափաւորութիւն. կրօնաւորութիւն. *Առ (կամ ʼի) խոնարհութեան նորա դատաստան բարձաւ: Հայեցաւ ՛ն խոնարհութիւն աղախնոյ իւրոյ: Պարծեսցի եղբայր խոնարհ ʼի բարձրութիւն իւր, եւ որ մեծատունն իցէ՝ ʼի խոնարհութիւն իւր: Որ նորոգեսցէ զմարմին խոնարհութեան մերոյ: Որչափ ʼի մեծութիւն հասանիցես, ʼի խոնարհութեան կա՛լ զանձն քո: Փրկեա՛ յեղջերէ միեղջերոյ զխոնարհութիւն իմ. եւայլն: *Խոնարհեցաւ ʼի տառապանս աղախնոյ իւրոյ. ընդ յոյժ բարձրագոյն պարգեւացն զիւր նուաստութիւնն (յայտնէ), զոր եւ աղքատութիւն անուանեաց ... նա խոնարհեցան յաղախնոյ իւրոյ խոնարհութիւն. Ոսկ. ղկ.: *Եւ ինձ տացէ զամնահեշտ լուծն խոնարհութեան. Ագաթ.: *Պահք վասն մարմինն խոնարհեցուցանելոյ եդան. ապա թէ մարմին ʼի չարչարանս, ʼի խոնարհութեան, եւ ʼի տկարութեան ինչ ասիցէ. Ոսկ. մ. ՟Բ. 11: *Զառաջին ամբարտաւանին զբարձրութիւնն խոնարհեցոյց, եւ զմարդիկ ʼի խոնարհութենէ ʼի վեր բարձրացոյց. Սարգ. ՟ա. պ. ՟Է. (որ հայի եւʼի ՟Ա. եւ ʼի յաջորդ նշ): ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ. Ցածութիւն. ստորակայութիւն. վայրաբերութիւն. կորացումն. *Զի ʼի վայր է լուսինն քան զայլ լուսաւորսն, առ մեզ ունի ազգակցութիւն խոնարհութեամբն. Շ. բարձր.: *Խոնարհութեամբ գլխոյն՝ աստուծոյ երկրպագուս առնել. Բրսղ. մրկ.: ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ. ըստ քարականաց՝ Լծորդութիւն, կամ պէսպէս փոփոխութիւն բայից. *Խոնարհութիւնք են հինգ. սահմանական, եւայլն: Լծորդութիւն է կարգաւոր խոնարհութիւնբայից: Խոնարհութիւնքն են բերօղ անամակաց. Թր. եւ Երզն. քեր.: ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ. Զիջումն. խոնարհումն. *Բնակեցաք ʼի միասին՝ խոնարհհութեամբ միմեանց. Վրք. հց. ՟Ժ՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ" в других словарях:

  • ՑԱԾՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0905 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 11c, 12c, 13c գ. σωφροσύνη moderatio, temperantia, modestia φιλοσοφία sapientia ἠσυχία quies, silentium πραυστής, ἠμερότης mansuetudo ταπεινότης humilitas, demissio.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԲԱՐՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0054 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 14c գ. ԱՄԲԱՐՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ. (գրի վրիպակաւ եւ ԱՄՊԱՀԱՒԱՃՈՒԹԻՒՆ.) ἁλαζονία, τώφος, ὐπερφανία, ὐπεροψία fastus, ostentatio, jactantia, arrogantia,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՆՈՒՆ — (ուան.) NBH 1 0107 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 8c, 12c, 13c ա. Որպէս նոյն ընդ վ. (=ԱՆԱՆՈՒԱՆԵԼԻ) սեպհական Աստուծոյ. ἁνώνυμος nomine carens, ἁκατονόμαστος qui nominari non potest *Վասն առաւել սիրոյն իւրոյ՝ անանունն յանուն գայ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՐԳԱՆՔ — (նաց.) NBH 1 0114 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 11c, 12c գ. ԱՆԱՐԳԱՆՔ որ եւ ԱՆԱՐԳՈՒԹԻՒՆ. ἁτιμία, ἁτιμασμός ignominia Անպատուութիւն. արհամարհութիւն. վատանունութիւն. նշաւակութիւն. ամօթ. ... *Լի եմ անարգանօք: Լի՛ց զերեսս նոցա… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԿԵՂԾԱՒՈՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0173 Chronological Sequence: Unknown date, 5c Տ. ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆ. *Առ ընկերակիցս սէր, առ կրսերականս անկեղծաւորութիւն. Ճ. ՟Ա.: *Ընդ սիրոյն միաւորեալ եւ կապեալ է խոնարհութիւն, անկեղծաւորութիւն, անանձնասիրութիւն. Մանդ. ՟Ժ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԿՇԻՌ — ( ) NBH 1 0175 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 10c, 11c, 12c ա. Ոյր չիք կշիռ. անչափ. ընդ որում չկշռի այլ ինչ. անզուգական, անհամեմատ. կշեռքի չեկօղ, աննման. ... *Որչափ այն արեգակն արեգականս այսորիկ անչափ եւ անկշիռ է. Ոսկ. յհ. ՟Ա.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0189 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c գ. ἅτυφον fastu alienum esse, humilitas Խոնարհութիւն. ցածութիւն. պարկեշտութիւն ʼի բանս եւ ʼի զգեստս, եւ այլն. *Մի՛տ դիր անհպարտութեանն եւ հեզութեանն Տեառն ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁԵՌՆԱՐԿԵԼԻ — (լւոյ, լեաց.) NBH 1 0190 Chronological Sequence: Unknown date, 5c, 9c, 10c, 11c, 12c, 13c Յոր ἁνεπιχείρητος, ἅληπτος qui nequit assequi, qui non prehenditur չէ մարթ ձեռն արկանել կամ հասուցանել. ոչ ածելի զբռամբ. անըմբռնելի. անհպելի, անհնարին. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՇԱՀԱՒԷՏ — ( ) NBH 1 0213 Chronological Sequence: Unknown date Տ. ԱՆՇԱՀ. *Խոնարհութիւն անմխիթար եւ անշահաւէտ. Վրք. հց. ՟Դ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՉԱՓ — (ի, ից.) NBH 1 0224 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής tantus, excellens Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»