- ՀԱՆԳԻՍՏ
- (գստեան, կամ գստի, ից.) NBH 2-0036 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 10c գ. ἁνάπαυσις, ἁνάπαυμα, κατάπαυσις requies. Հանգչելն. դադարումն. դուլ եւ դադար. հանդարտութիւն. անդորրութիւն. խաղաղութիւն. ... *Շաբաթ՝ հանգիստ տեառն: Դա՛րձ անձն իմ ʼի հանգիստ քո: Հանգիստ ոտից կամ իրանաց, անձանց (այսինքն հոգւոց): Տեղի կամ կայք հանգստեան: Այր հանգստեան: Օր հանգստեան. եւ այլն: *Զգաստութեան հանգիստք են: Զի ակն ունին հանգստեան. Մծբ. ՟Թ: Կամ Դադարք. կայան. բնակութիւն. *Եղիցի հանգիստ ջայլամանց: Հանգիստ եղեւ ամենայն թռչնոց երկնից. Ես. ՟Լ՟Դ. 13: Եզեկ. ՟Լ՟Գ. 13: ՀԱՆԳԻՍՏ. Նինջ. քուն. *Ի տուէ եւ ʼի գիշերի, յարթնութեան եւ ʼի հանգստեան. Ժմ.: *Ի հանգստեան հասեալ ժամուս: Որ արարեր զտիւ գործոյ, եւ զգիշեր ʼի հանգիստ քնոյ. Շար.: Ուստի ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄ կամ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ՝ է Եկեսցէն, եւ որ ինչ ʼի մուտս գիշերի աղօթք լինին յազգս յազգս: Ժմ.: *Զժամ աղօթիցն, եւ զգիշերապաշտօն, եւ հանգստեանն անխափան կատարէր. Ճ. ՟Ա. վրք. եւպրաքս.: ՀԱՆԳԻՍՏ որպէս Քուն մահու. վախճան աստի կենաց. մահ եւ կատարումն սրբոց. փոխումն յերկինս. *Ի ժամանակէ յոր հանգեաւ յակոբ, ՟Մ՟Լ՟Դ ամք են մինչեւ ցհանգիստն մովսեսի. Մծբ. ՟Ը: *Զօր յիշատակի կատարման քո հանգստեան: Զհանգստեան քո սուրբ յիշատակս: Զհանգստեան օր յիշատակի քո. Շար.: *Հանդերձ այլովք եպիսկոպոսօք, եւ նոցին ընտրութեամբ՝ յետ հանգստեան եպիսկոպոսին. Կանոն.: *Որպէս սաղովմոն զաւակն դաւթի զկնի հանգստեան հօրն իւրոյ վեհի: Զկնի տիահրաւէր հանգստեան նորա. Նար. խչ.: Ուստի ՀԱՆԳՍՏԵԱՆ ՇԱՐԱԿԱՆ ասի, կամ Աւետարան հանգստեան, իբրու ննջեցելոց ʼի քրիստոս, որոց վասն մաղթեմք եւ զհանգիստն երանութեան յերկինս. Ժմ.: Տօնաց.: ՀԱՆԳԻՍՏ. որպէս Գերեզման. որ եւ ԳԻՐ ՀԱՆԳՍՏԵԱՆ. հանգստարան. քնարան. շիրիմ. տապան. վկայարան ʼի տեղւոջ թաղման սրբոց. *Ողջունեալք ʼի հանգիստ սրբոցն պետրոսի եւ պօղոսի. Խոր. ՟Գ. 62: *Ի հանգիստ խորանին փոխէ. Կորիւն.: *Ի տաճարի հանգստեան սրբոց վկայիցն. Շար.: *Ժողովեալ զհողն արիւնախառն արկին ʼի հանգիստն: Անցանել առ հանգստիւ սրբոյն. Ճ. ՟Բ.: *Փոխէին ʼի հանգիստ. Ղեւոնդ.: *Ի հողոյ հանգստի սրբոյն. Ճ. ՟Ժ.: *Վիհն իմ հանգստեան. Նար. ՟Կ՟Ե: *Դրոշմէ խաչանման զտեղի հանգստն. Մաշտ.: ՀԱՆԳԻՍՏ. որպէս Կատարումն իրաց. դադարումն. վերջ. որպէս եւ մուտ արեւու. *Սկսանիմ, եւ ʼի հանգիստն ոչ ժամանեմ. Նար. ՟Հ՟Ա: *Աստ եւ ʼի սմին ժամու արասցուք հանգիստ բանիս. Վեցօր.: *Ի ծագաց երկնից են ելք նորա, եւ հանգիստ նորա մինչեւ ʼի ծագս նորուն. Սղ. ՟Խ՟Ը. 7: ՀԱՆԳԻՍՏ. Ընդհատութիւն ձայնի կամ փոփոխումն եղանակի ʼի սաղմոսերգութեան. Տե՛ս յընթացս Սաղ. ՟Հ՟Զ. 17: Ամբ. ՟Գ. 3. 14: զորմէ խօսի եւ Եպիփ. նխ. սղ: Ըստ նմին եւ ʼի ժամասացութեան աղօթս՝ որ իցեն երկմասնեայ, սկիզբն երկրորդ մասին հանգիստ կոչի, զի քահանայն ընդհատէ զբանն, եւ յարէ եպիսկոպոսն, կամ աւագերէցն՝ Խաղաղութիւն ամենեցունն. *Զքէն գոհանամք. եւ զՀանգիստն նորին, Նայեա տէր: Զաղօթս զայսոսիկ հանգստիւքն իւրեանց: Ի գիշերի եւ ʼի տուընջեան. Հանգիստ, Հովիւ քաջ. Յհ. իմ. ատ.: *Տնաբաժին կէտ եւ հանգիստ զայս առնեն. Խոսր.: ՀԱՆԳԻՍՏ. որպէս Կատարումն հաճոյիցն աստուծոյ. եւ Լրումն բաղձանաց մարդոյն, կամ երանութիւն երկնից. եւ Ամենայն ինչ ախորժելի, դիւրիչ, զուարթարար, եւ հանգուցիչ սրտի. *Հանգիստ կամաց՝ լրումն է հաճոյից աստուծոյ: Զկամացն լրումն ասէ հանգիստ: Մարդկան սովորութիւն է զկատարումն ախորժակացն հանգիստ կոչել. Խոսր.: *Արա՛ դու զհանգիստն աստուծոյ: Այս է հանգիստ իմ, հանգուցէ՛ք զնեղեալս. Մծբ.: *Յերանելի հանգիստն ժողովէ. Յճխ. ՟Գ: *Փայլին արդարքն յարքայութեան, եւ ճգնաւորքն ʼի հանգստեան. Շար.: *Ախորժ հաճութեամբ կամացն հանգստեան. Նար. կուս.: *Մի՛ խստութեամբ, այլ դիւրաւ հանգստեամբ մերձեսցին առ նոսա. Եւս. պտմ. ՟Թ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.