- ՀԱՐԿ
- (ի, աւ կամ իւ, աց, օք.) NBH 2-0062 Chronological Sequence: Early classical, 8c, 10c, 12c, 14c գ. φόρος, φορολογία tributum եւ ζημία mulcta. (որպէս լծ. ընդ թ. խարաճ, հարէճ եւ վր. խա՛րկի ). Տուրք դրամոյ կամ ծառայութեան, զոր հպատակք կամ ստուկք տան իշխանաց. հաս. բաժ. եւ Տուգանք. *Արկ ʼի վերայ երկին հարկ հարիւր տաղանդ արծաթոյ: Եւ էր հարկն (այսինքն մարդահարկն) ՟Լ՟Ռ արանց: Հատուցէ՛ք, որում զհարկ՝ զհարկն: Ադոնիրամ ʼի վերայ հարկին, կամ որ ʼի վերայ հարկացն: Առնուլ հարկս յաշխարհաց: Յումմէ՞ առնուն զհարկս. եւ այլն: *Վարեաց զաշխարհս հայոց ʼի նոյն սակ հարկի. Ղեւոնդ.: *Պատճառաւ հարկաց արքունի. Արծր. ՟Բ. 6: *Ազատք ʼի հարկէ. Նար. ՟Լ՟Գ: *Հարկիւ ոսկւոյ եւ արծաթոյ. Եւս. պտմ.: ՀԱՐԿՍ ՀԱՐԿԱՆԵԼ. Վճարել, տալ հարկս. *Հարկս ումեք ոչ հարկանեն. ՟Ա. Եզր. ՟Բ. 19: *Հարկս եւս նոցա հարկանել. Սարգ. ՟ա. պետր. ՟Ե: ՀԱՐԿՍ կամ ՀԱՐԿ ՀԱՆԵԼ. Քաղել կամ առնուլ զհարկ. *Բռնադատեալ զաշխարհս՝ հանեն հարկս թագաւորի: Տիրացեալք հարկս հանէին ʼի կողմանցն ասորւոց. ՟Ա. Եզր. ՟Դ. 6: ՟Բ. 27: *Նմա էր յանձն՝ հանել հարկ զաշխարհին. ՟Բ. Մակ. ՟Դ. 28: Ի ՀԱՐԿԻ, կամ ԸՆԴ ՀԱՐԿԱՒ, կիւ, կօք, կացուցանել, արկանել, դնել. առնել. որպէս Հարկատու առնել. *Զաշխարհս ամենայն ʼի հարկի կացուցանէր: Կացուցին զնոսա ʼի հարկի: Ի հարկի կացուցին տալ նոցա հարկս ամ յամէ. ՟Ա. Մակ. ՟Ա. 5: ՟Ը. 2: *Արկ զնոսա սողոմոն ընդ հարկօք ծառայութեան. ՟Գ. Թագ. ՟Թ. 21: *Եդ զքանանացին ընդ հարկաւ. Դտ. ՟Ա. 28: *Զգաղատացիսն հարեալ՝ ընդ հարկիւ արարին. Խոր. ՟Բ. 2: ՀԱՐԿՔ (2-1056) Որպէս ռմկ. հարկք. իմա՛ Հրաւէր, մեծարանք ʼի սեղան. տավէթ. *Հրաւիրել եւ կոչել հարկօք ʼի ժամու ճաշոյ րնթեացն. Ոսկիփոր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.