ՉԱՓ

ՉԱՓ
(ոյ, ոց, կամ ու, ով կամ աւ, կամ ու, ուց.) NBH 2-0572 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. μέτρον mensura եւ temperamentum, modus συμμετρία apta proportio, moderatio διαμέτρησις dimensio πέρας finis, terminus. Քանակ քանակաւորի՝ ըստ տարածութեան եւ ըստ կշռոյ եւ ըստ թուոյ, սահման. բաւ. եզր. որքանութիւն. եւ կանոն որքանութեան. չափաւորութիւն. եղանակ. տարազ. պայման. համեմատութիւն. զուգաչափութիւն. ... *Չափ նոյն եղիցի ամենայն փեղկիցն: Միով չափով մի բովանդակութիւն քրովբէիցն: Երկայն է չափ երկրի: Մեծ է տէր ... եւ մեծութեան նորա ոչ գոյ չափ: Ոչ գոյ չափ զարդու նորա կամ ազգաց նոցա: Չիք չափ փախստեան նոցա: Արար զծովն հալածոյ ի տասն կանգնոյ զչափն: Չափ տաճարին ներքնոյ. եւ այլն: *Առանց օրինի ամենեւին, եւ չափու: Արկանէր զկերակուրն չափաւ. Պղատ. օրին. ՟Ա: *Ոչ անցանեն զչափով: Ապա եթէ ելանեն ըստ չափսն, վնաս առնեն: Ըստ աւետարանական չափուցն (այսինքն կարգի եւ կանոնի): Զորոց զչափ գիտէր քրիստոնէութեանն: Ըստ չափոյ աշխատութեանն կամ զօրութեան ձերոյ: Պահէ չափով մարդոյ. Ագաթ.: Յճխ. ՟Է: Կորիւն.: Եղիշ. ՟Ը: Շ. ընդհանր.: Իգն.: *Ուսանին զչափ երկրի (յն. զերկրաչափութիւն): Գիտէք դուք ամենեքեան, թէ յո՛ր չափս բարձրութեան հասեալ եղեւ (տպ. յո՛րչափ բարձրութիւն): Որք չափով վարին, առաւել քան զկարն վաստակին: Սակայն ծառայ եմ, եւ զչափ իմ ճանաչեմ. Եւս. պտմ. ՟Ե. 28: Վրք. հց. ՟Բ. ՟Զ: Կոչ. ՟Ժ՟Ե: *Փախիցուք ի բարեկեցութենէ, եւ դարման տարցուք անձանց չափուքն: Որ ի չափ եւ ի պայման ի տունս բնակիցէ: Այլ այս վայել է մարդկութեանն չափուց: Ոչ անպատուեալ զմարդկայնոցս չափուց զվայելուչն: Ոչ չափուցն եւ ոչ կարգացն անսացելոց անխառնութեամբ. Ոսկ. մ. ՟Բ. 19: եւ փիլ. ՟Ժ: Պրպմ. ՟Բ. ՟Ի՟Բ: Մաքս. ի դիոն.: *Դու աւելի իմն քան զչափն ուտես, եւ քրիստոսի եւ ո՛չ զկարեւոր պէտսն տաս. Ոսկ. մ. ՟Բ. 23: *Ըստ իւրում չափուն՝ որպէս եւ էր». յն. լոկ, ըստ որում էր. Կոչ. ՟Թ: *Զի ես զառն չափ ոչ գիտեմ». յն. զայր. Կոչ. ՟Ժ՟Բ: *Զաթոռոյն տեսիլ կամ զչափ մի՛ քննեսցուք». յն. մի բառ, զյատկութիւն. Կոչ. ՟Ժ՟Դ: *Ըստ չափոյն (յն. կարգին) մելքիսեդեկի. Եւս. պտմ.: *Անդրէն ի չափս իւր կազմեցաւ (գետն արեան ի ջուր փոխեալ). Կիւրղ. ել.: ՉԱՓ. μέτρον vas, sive instrumentum, quo aliquid metimur γόμερ, γόμαρ gomer, homer. եբր. խօմէր, օմէր. Ամանն տարօղ զայսչափ ինչ քանակ. որպէս գրիւ. սափոր. քոռ. արդու. բեռն. եւ գործի չափելոյ, որպէս ձող, քանոն, եւ այլն. այսչափ ինչ քանակի. ... *Մի՛ առնիցէք անիրաւութիւն ի դատաստանի, ի չափս, եւ ի կշիռս, եւ ի զոյգս: Զոյգք արդարք, եւ չափք արդարք: Եւ տանէր (ծովն պղնձի) երիս հազարս չափ: Ժողովեցին զպէտսն կրկին, երկուս չափս առ մի մի: Լցէք լի չափով զմանանայդ յաման մի: Արկցե՛ս ի նա լի չափովդ մանանայ: Չափն էր տասներորդ երից գրուաց: Եւ ահա կշիռ մի կապարեայ ամբարձեալ, եւ կին մի նստէր ի մէջ չափոյն. եւ այլն: ՉԱՓ. μέτρον metrum ῤυθμός rhythmus. Ոտն չափաբերական. չափ եւ եղանակ եւ թիւ տաղից կամ ոտանաւորաց. *Սքանչելագոյն եւ հնչումն, ի ձեռն որոյ նուագք ձայնից եւ չափք. Փիլ. բագն.: *Կացուցանել տուն մի ոտանաւոր չափով. Մագ. յիշ. ոտ.: *Ստեղծանել բանս չափաւորս եւ ոտանաւորս. որպէս վասն ոտից չափոյ, եւ տաղասացութիւն. Թր. քեր.: *Առանց դաշանց բանս առ չափս դնելով. Պղատ. օրին. ՟Բ: *Քերդողք վերաչափից, եւ եռաչափից, եւ ամենեցուն արդ ասացեալ չափիցն. անդ. ՟Է: Ի ՉԱՓ ՀԱՍԱՆԵԼ. ἁκμάζω floreo aetate, vigeo. Չափահաս լինել. մարդ ըլլալ. ... *Ինքնին ի չափ հասեալ է. Յհ. ՟Թ. 21. 23: Որպէս եւ Եւս. քր. ստէպ: Իսկ Սիր. ՟Խ՟Բ. 9. *Ի տղայութեան նորա գուցէ չափ ելանիցէ». այսինքն յարբունս կամ ի չափ հասանիցէ: Ի ՉԱՓՈՒ ՈՒՆԵԼ ԶԱՆՁՆ. ԳԻՏԵԼ ԶՉԱՓ ԱՆՁԻՆ. Չափաւորել զանձն. ոչ ելանել ըստ չափ. գիտել զիւր կարգ եւ զսահման. իր չափը գիտնալ պահել .... Սարգ. ՟ա. պ. ՟Թ: եւ Սարգ. ՟բ. յհ. ՟Բ: Իգն.: *Թէպէտեւ եմ հրեշտակապետ, սակայն ծառայ եմ, եւ զչափ իմ ճանաչեմ. Կոչ. ՟Ժ՟Ե: *Յորս եւ տեսօղք զիս գովէին՝ իբր ըզգիտող չափոյ անձին. Յիսուս որդի.: *Չա՛ր է ահա ոչ ճանաչել զչափ անձին. Գէ. ես.: ԶՉԱՓ ԱՌՆՈՒԼ. δοκιμάζω, δοκιμόν γινώσκω, μεριμνάω probo, exploro, contemplor. Զփորձ առնուլ, փորձել. քննել. ... *Զի զչափ առցուք զհեզութեան նորա: Յորժամ զչափ առին, ծանեան: Զքո բարերարութեանդ զչափ առեալ հոգասցուք (յն. հոգալով կամ զննելով դատեսցուք): Զի զչափ առից զձեր, եթէ յամենայնի հպատա՞կ իցէք. Իմաստ. ՟Բ. 19: ՟Ժ՟Ա. 10: ՟Ժ՟Բ. 22: ՟Բ. Կոր. ՟Բ. 9: *Եկին զչափ առնուլ զնորա. Եւս. պտմ. ՟Ե. 16: Ասի եւ *Ընդ ամենայն չափս էանց, եւ զամենայն ինչ ուղղեաց. Ոսկ. ես. յն. περίειμι circumeo, lustro. ա. ՉԱՓ. ա. Չափաւոր. վայելուչ. *Զմարմինդ չա՛փ հանդերձիւք զգեցո՛, եւ մտացդ զծիրանի պատմուճանն. Ոսկ. մ. ՟Գ. 16: *Շատասցո՛ւք առ անգամ մի ասացելովքս վասն չա՛փ ժամանակիս. Կոչ. ՟Ժ՟Ե: ՉԱՓ ՀԱՍԱԿԱՒ. որպէս Չափահասակ, կամ չափաւորեալ ըստ հասակի. չափահաս, կամ օրթա պօյլու. *Ունէր մարմին չափ հասակաւ: Այր չափ հասակաւ. Իգն.: Ճ. ՟Գ.: եւ Վրք. ոսկ. ուր տպ. այր չափահասակ: ՉԱՓ ԻՆՉ. ՉԱՓ ՄԻԱՅՆ. ՉԱՓ ՈՔ. Այսչափ. այնչափ. չափով. չափաւոր. դուզնաքեայ ինչ եւ ոք. *Եթէ եղիցին իբրեւ զաւազ առ ափն ծովու, չափ ինչ մնացորդք մնայցեն ի նոցանէ. Ոսկ. ես.: *Ոչ չափ ինչ պատժովք, այլ գեհենին տանջանօք տանջիցիս: Ոչ դոյզն փութամ եւ ոչ չափ ինչ. այլ աշխատիմ՝ պատերազմեալ սաստիկ փութով: Յաշխարհիս ճանապարհի ոմանց բազում ինչ պէտք են, եւ ոմանց չափ ինչ (յն. ոչինչ). Ոսկ. մտթ. Ոսկ. կողոս. Ոսկ. եբր.: *Ոչ վասն դանդաղելոյ լռեմ, այլ չափ միայն, յանյագ երկայնաբանութենէ խոյս տուեալ. Փիլ. լիւս.: *Պատարագն նոյն է, եթէ չափ եւ դոյզն ոք մատուցանիցէ, եւ եթէ պօղոս եւ պետրոս գլխովին. (յն. հանդիպեալն. այսինքն ո՛ ոք եւ իցէ.) Ոսկ. ՟բ. տիմ.: մ.ա. ՉԱՓՈՎ մ.ա. Չափաւորապէս. եւ Չափաւոր. *Մեղր յորժամ գտանիցես որդեակ, չափո՛վ կերիջիր: Զբերան իւր երաց չափով եւ իմաստութեամբ. Առակ. ՟Խ՟Բ. 15: ՟Լ՟Ա. 26: *Զի որք չափով վերաբերին, գեր քան ըզչափըն վերանան. Յիսուս որդի.: Իսկ. Եբր. ՟Ե. 2. *Չափով չարչարակից լինել». յն. չարակրել: Եւ Սղ. ՟Լ՟Ը. 6. *Ահա չափով եդիր զաւուրս իմ». յն. թզաւ կամ թզաչափ: *Չափով բա՛ց զդուռն բանից. Կլիմաք.: *Չափովն՝ խնամք են դարմանոցն. եւ անչափն՝ տանջանք եւ մահ. Յճխ. ՟Դ: նխ. ՉԱՓ նխ. խնդ. գծ. Մինչեւ. ըստ. նովին չափով. իբր. շուրջ. եւ ոչ իսկ. լոկ. անգամ. եւ երբեմն այլեւայլ ոճով. չափ, ինչուան, ինչուք այնչափ, պէս. ... *Մահու չափ: Արեամբ չափ: Կապանօք չափ: Ոգւով չափ: Երդմամբ չափ: Միջովք չափ: Ուսովք չափ: Գոյիւ չափ: Հնգիւ չափ: Գալով չափ բանին քոյոյ: Զահն տեառն գիտելով չափ. եւ այլն: *Հինգ հարիւրով չափ. Եղիշ. ՟Ը: *Նոցա՝ ընչիւք չափ իցէ վնաս ծախուցն. իսկ սոցա՝ ոգւովք չափ իցէ մահս վշտագին. Ոսկ. յհ. ՟Ա. 2: *Թոյլ ետ աստուած՝ բանիւք չափ միայն ճոխանալ թշնամեացն. Ոսկ. ես.: *Ճառիւք չափ լսելով յանձն մի՛ առնուր: Իշխեցին զխնամս նորա եւ զդարմանս նորա՝ երկնիւք եւ ամպօք չափ փակել: Նովաւ չափ, եւ որչափ նայն էր՝ են շնորհք (յառնելն ղազարու եւեթ ի ժամուն). Կոչ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Գ: *Եթէ միայն խորհրդովքն չափ գայ ի վերայ ախտն, առանց սաստելոյ ոչ է ախտացեալն. Մեկն. ղեւտ.: *Քեւ չափ բնակցութեամբ հիմնափայլեցեր. Շար.: *Զհասարակ գիշերաւ չափ՝ ձայնք ահեղք, եւ այլն». իմա՛ իբր, շուրջ, ունելով զզօրութիւն մակբայի. Եղիշ. ՟Ը: Լինի եւ սեռ. կամ տր. խնդրով. իբր ռամկական ոճով, այլ վայելչապէս. *Հարիւր գահեկանի չափ. Եղիշ. ՟Բ: *Ժողովեսցես ի նոյն տեղի՝ հարիւր արանց չափ. Զենոբ.: *Արեան չափ եւ մարտիրոսութեան ապաշխարեսցէ: Ընդ խաչի չափ քեզ հնազանդութեան. Մագ. ՟Ե: Լմբ. համբ.: *Չափ նոցա բաւականին է. Իգն.: *Եւ ոչ միոյ որսորդի աշխարհականի չափ գործեցեր: Բրեցին զտեղին իբրեւ առն չափ. Վրք. հց.: Ի ՉԱՓ. Նոյն ընդ վ. *Չի՛ք անդ տեղի արտասուաց, թէ եւ յովկիանոսի չափ հեղու. Մեկն. ղկ.: *Եւ բնութեամբ ի չափ (յն. մինչեւ ի բնութիւն) եկն յաղագս մարդասիրութեանն, եւ ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն աստուած. Դիոն. ածայ.: ՔԱՆԻ՛ ՉԱՓ. (2-0980) Ո՞րչափ եւս առաւել. *Զի որպէս եղբայր թագաւորի բազում համարձակութիւն ունի առ իւր եղբայրն թագաւորն, քանի՞ չափ մանաւանդ բազում եղբարցն. Մաշկ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное


Смотреть что такое "ՉԱՓ" в других словарях:

  • ՀԱՍԱԿ — (ի, աց.) NBH 2 0049 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c, 15c գ. ἠλικία aetas, robor. վր. հասա՛կի Չափ հասանելոյ տիոց յայսքան ամս. չափ աճման, կամ կենաց. տիք. ժամանակ. հասակը, տարիքը, արենք. ... *Ի տղայութեան …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՀ — (ու, ուց, կամ ուան, ամբ, ունք, ուանց.) NBH 2 0195 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 11c, 12c, 15c գ. θάνατος mors. Մեռանիլն. մեռելութիւն. վախճան կենաց կենդանւոյ. բաժանումն հոգւոյ մարդոյ ʼի մարմնոյ. օրհաս. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՀՈՒՉԱՓ — ( ) NBH 2 0198 Chronological Sequence: Early classical, 6c, 12c, 15c մ.ա. ՄԱՀՈՒ ՉԱՓ կամ ՄԱՀՈՒՉԱՓ. Մահուամբ չափ, այսինքն մինեւ ʼի մահ. Տե՛ս ʼի բառն ՉԱՓ. *Լա՛ւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ. Եղիշ. ՟Բ: *Են մեղք՝ որ մահու… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՐ — (ու, ուց.) NBH 2 0216 Chronological Sequence: Unknown date, 7c գ. μετρετής metreta, amphora attica. եբր. փուրա. եւ βάτος, χοεύς cadus, cangius, battus. եբր. պադ. եւ νέβελ nebel, uter, lagena. եբր. նէպէլ. եւ μάρις (ըստ պոնտացւոց սահմանակցաց… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍԱՅԻՏ — ( ) NBH 2 0692 Chronological Sequence: 7c գ. ՍԱՅԻՏ կամ ՍԱՅՏՈՆ կամ ՍԱՏՈՆ. Նոյն եւ յն. լտ. σάτον satum. եբր. սէյա. Մար եւ Գրիւ. *Սայտին խեցեղէն է, չափ իբրեւ քսեստաց: Չափ ՟Ծ քսեստի լինի մարժի. եւ ըստ հելլենականի սայտոն կոչի, զոր կոչեն չափ հնձանի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍԱՅՏՈՆ — ( ) NBH 2 0692 Chronological Sequence: 7c գ. ՍԱՅԻՏ կամ ՍԱՅՏՈՆ կամ ՍԱՏՈՆ. Նոյն եւ յն. լտ. σάτον satum. եբր. սէյա. Մար եւ Գրիւ *Սայտին խեցեղէն է, չափ իբրեւ քսեստաց: Չափ ՟Ծ քսեստի լինի մարժի. եւ ըստ հելլենականի սայտոն կոչի, զոր կոչեն չափ հնձանի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՉԱՓ — (ի, ից.) NBH 1 0224 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής tantus, excellens Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳՈՄՈՐ — ( ) NBH 1 0569 Chronological Sequence: Early classical, 7c գ. γομόρ, γόμορ gomer, homer Բառ եբր. խօմէր. յորմէ յն. կօ՛մօր. լտ. կօ՛մէր. որ ի սուրբ գիրս թարգմանի Չափ, գրիւ, քոռ, արդու. *Գոմոր, որ է արդու, ըստ հելլենացւոցն. ժե մոդոյ չափ. Անան. չափ եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԱՆԳ — (ի կամ ոյ, աց.) NBH 1 0593 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c գ. ԴԱՆԳ կամ ԴԱՆԿ. Իբրու չափ կշռոյ է Քառորդն տրամոյ, եւ վեցերորդ մասն ամենայն իրաց. պ. տանէ, (այսինքն հատիկ.) տանգ, տէնկ *Երկու գարւոյ կշիռն դանգ մի է. Վրդն. ել …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԺԱՄԱՆԱԿ — (ի, աց.) NBH 1 0827 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. ԺԱՄԱՆԱԿ καιρός, χρόνος tempus որ եւ ԱՄԱՆԱԿ. Չափ շարժման լուսաւորաց. տեւողութիւն փոփոխելի իրաց՝ բաժանելի ʼի վայրկեանս, ʼի ժամս,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»