- ԱՆՄԱՐՄԻՆ
- (մնոյ, ոց.) NBH 1-0201 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 11c, 12c ա. ἁσώματος, ἅσωμος incorporeus, ἅσαρκος carnis expers Որ չունի զմարմին, զմիս, եւ զնիւթ. հոգեղէն. աննիւթ. իմանալի. ... *Անմարմնոյ աստուծոյ. Շ. թղթ.: *Որ անմարմին բնութեամբ աստուածութեան քո տէր. Շար.: *Անմարմինն մարմնանայ, բանն թանձրանայ. Ածաբ. ծն.: *Հրեշտակք, եւ դեւք, եւ ոգիք մարդկան՝ անմարմինք են: Որ ինչ անմարմին է, նա պարզ բնութիւն է. Եզնիկ.: *Անմարթ է կապեցելոյ ʼի մարմին՝ զանմարմնոյ բնութեան զչափ իմանալ. Լմբ. սղ.: *Որ անմարմին է, անմարմնովն (պիտի սրբել). Կոչ. ՟Գ: *Վա՛շ անմարմինքդ գրեթէ ʼի մարմնի. Ածաբ. մակաբ.: *Անմարմինք ʼի մարմնի ցուցան: Անմարմին պարունակօղ բանի. Շար.: *Զզէնս անմարմինս զգեցցուք եւ մեք. Սարգ. ՟ա. պ. ՟Ժ: Ուսունաբար Անմարմին ասին՝ զոր ինչ լինի վերացուցանել մտօք ʼի նիւթոյ. *Սեռք անմարմինք են՝ ընդհանուր գոլով: Յայտ է թէ անմարմին են (ընդհանուրք ամենայն). ուստի յայտ եղեւ, թէ՝ եւ բաղազանութիւնքն անմարմինք են. Անձ. պորփ: *Եւ են անմարմինք՝ թիւք: Զձեւս եւ նոքա անմարմինք խոստովանին գոլ: Գիծ անմարմին գոլով եւ այլն. Նիւս. բն. ՟Բ: գ. ԱՆՄԱՐՄԻՆ, մինք. գ. Հրեշտակք. *Դասք անմարմնոց: Որ ըստ անմարմնոց ʼի մարմնի. Շար.: *Յանմարմնոցն հպեցուցանել պարս. Խոր. հռիփս.: *Ի վեր համբարձեալ յանմարմնոցն ուրախակցութիւն. Պիտ.: *Պարտ իսկ է արդեօք անմարմնոյն՝ եւ սպասաւորութիւնն այնպէս լինել. Ոսկ. յհ. ՟Ա. 32: մ. ԱՆՄԱՐՄԻՆ. մ. իբր Առանց մարմնոյ. անմարմնապէս. *Սատանայ վիշապ կերպարանի անմարմին, եւ մարմնապէս. Լմբ. սղ.: *Ոմանք անմարմին զգալուստն քրիստոսի համարին. ՃՃ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.