- ԱՂԻՔ
- (աղեաց.) NBH 1-0040 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c - (զորոյ զեզականն տե՛ս ʼի վեր՝ ԱՂԻ, աղւոյ.) σπλάγχνα , ἕντερον viscera, intestinum Ընդերք, մաշկեղէն խողովակ երկայն ոլորեալ ʼի փոր կենդանեաց՝ ընդունարան յաւելուածոյ կերակրոց՝ կից ընդ քաղրթի. ... *Առ ʼի գիրկս իւր զաղիսն արեամբն հանդերձ: Աղիք ամպարշտաց անողորմ են: Գալարէին աղիք նորա ʼի վերայ եղբօրն իւրոյ. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 46: Առակ. ՟Ժ՟Դ. 10: Ծն. ՟Խ՟Գ. 40: *Քարինս վարեցին ընդ գոգս նորա, եւ ʼի վայր թափեցին զաղիս նորա. Ագաթ.: *Ի պատուած աղեացս: Աղիք անգթականք. Նար. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ: *Աղիքն գալարէին ʼի գութ խանդաղատանաց. Եղիշ. դտ.: Նմանութեամբ՝ գութ. ողորմութիւն. οἱκτειρμός commiseratio, miseratio, σπλάγχνον affectus maternus ... *Եգէլ զաղիս նորա. Դատ. ՟Ե. 30: *Առաքելական աղեացն են բանքս. Ոսկ. հռ.: *Հայրենի աղեօք տագնապեալ. Առ որս. ՟Ժ՟Ե: *Ընդ ջերմ կաթամբ մօրն իցէ՝ բազում գթով եւ ջերմաջերմն բնական աղեօքն. Կիւրղ. ել.: ԱՂԻՔ, կամ ՈՐԴԻ ԱՂԵԱՑ. Սիրելի զաւակ. գթով սիրելի. ... σπλάγχνον viscera *Եւ դու զդա ընկալ ջի՛ր, այս ինքն է զիմ աղիս: Հանգո՛ զաղիսդ իմ ʼի Քրիստոս. Փիլիմ. 12. 20: *Եղբայր ասէ, եւ որդի աղեաց: Զոնեսիմոս զհոգեւոր աղեացն զծնունդ ʼի Քրիստոս. Ոսկ. փիլեմ.: *Աբեսողոմ ապստամբեաց ʼի Դաւթայ, իբրու որդի աղեաց էր նորա. Եփր. ել.: *Որպէս հայր ʼի վերայ աղեաց խարշի. Վրք. հց. ՟Ժ՟Զ: *Զաղիս որովայնի իւրոյ (Ղովտ զդստերս) դնէր առաջի նոցա: Աղիք իմ էք, եւ իբրեւ յորդւոց վերայ գթամ ʼի ձեզ. Սարգ. ՟բ. պետ. ՟Գ: եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ: ԱՂԻՔ. Լար կամ թել քնարի կազմեալ յաղեաց գառանց եւ ոչխարաց. χόρδα chorda ... *Առ ʼի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարէյարմարս գոլ. Սահմ. ՟Գ: *Աղեօք (կամ աղիւք) տաւղին. Վրդն. սղ.: *Զպարս աղեացն պատկանաւոր. Մագ. ՟Լ: *Քահանայք միաբանեալ ընդ եպիսկոպոսի իբրեւ զաղիս քնարի. Ածազգ. ՟Գ: Տե՛ս եւ ԱՂԻ՝ յեզականն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.