ԼՈԿ

ԼՈԿ
(ոյ, ով, ոց, ոք.) NBH 1-0891 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. μόνος, -ον, ψιλός, -όν solus, -um; nudus, merus. Սոսկ. միայն. մերկ. սին սոսկ. պարզ. ... *Տեսանէ անդ զկտաւսն լոկ. Ղկ. ՟Ի՟Դ. 12: *Պարիսպք քաղաքին երիքովի ձայնիւ լոկով անկեալ կործանեցաւ. Եղիշ. ՟Է: *Մի՛ իբրեւ ʼի լոկ ինչ հաց հայեսցիս. Մանդ. ՟Ա: *Զի միանգամ զպիղծն փոխանակ անպիտան ասելոյ կրէին. եւ ամենեւին միտք այս են, թէ չիք աստ հաց լոկ. Կիւրղ. թագ.: *Ոչ բանիւք լոկովք. Կոչ. ՟Գ. ՟Դ. Ոսկ. յհ. ՟Ա. 11: Լմբ. ատ.: *Երկիր պագանէին նմա ոչ իբրեւ մարդոյ լոկոյ, այլ իբրեւ աստուծոյ ճշմարտի. Շ. մտթ.: *Ոչ լոկոյն մարդոյ երկիր պագանել արժան է, եւ ոչ աստուած լոկ ասել առանց մարդկութեան բարի ինչ է. Կոչ. ՟Ժ՟Բ: *Ի հրամանս լոկոց բանից: Լոկովք մարմնովք մնացեալք. Ոսկ. յհ. ՟Ա. 9. 10: *Սիրեցեալ յաչս, եւ ոչ ի սիրտս. յաչս՝ վասն լոկոյն, եւ ոչ կամօք. Համամ առակ.: *Զմերկ եւ զլոկ եւ զարհամարեալ ագանելիս. Կանոն.: *Ոչ կամեցաւ ցուցանել ʼի լոկ ոք զառաքինութիւն քաջութեան իւրոյ. Եփր. թագ.: ա.նխ. ԼՈԿ. ա.նխ. κενός, ἕρημος vacuus. Սին. թափուր. ունայն. անապատ. անմասն. անբաժ. մերկեալ. ... *Լոկ մնաց գերազմանն, յորում յառաջագոյն տեսին զնա եդեալ. Ոսկ. մտթ. Բրսղ. մրկ.: *Մկրտութիւնն այն յովաննու յայսպիսի բիւրապատիկ պարգեւաց լոկ էր. Ոսկ. գծ.: *Որ լոկ են ʼի ստացուածոց, եւ սոսկ ʼի մամոնայէ. Կանոն.: *Լոկ եւ մերկ էր ʼի սփոփութենէ: Թէպէտեւ զայլ ժամանակսն լոկ ʼի շնորհաց իցիմք, այլ ոչ եթէ եւ այժմ: Ոչ արդարն առանց մեղաց ազատ է, եւ ոչ մեղաւորնյամենայն բարեաց լոկ եւ սոսկ գտանիցի. Ոսկ. մ. ՟Բ. 8: Ոսկ. կող. ՟Գ. եւ Ոսկ. ղկ.: *Քաղաքն ... լոկ ʼի մարդկանէ. Ոսկ. ես.: ԼՈԿ ՕՐ. Օր գործոյ. լուր օր. ... *Ոչ ʼի լոկ աւուրսն երգեմք, այլ ʼի կիւրակէս միայն. Շ. թղթ.: մ. ԼՈԿ. մ. μόνον solum, tantum. Սոսկապէս. միայն. եւեթ. ... *Բայց միայն լոկ զմիմեանս քաջալերէին. ՟Ա. Մակ. ՟Բ. 37: *Լոկ աղօթս առնելով վախճան իւրումն հայցէր ծնողի: Լոկ փութացուցանէ կրթել ʼի հանդէս շահից. Պիտ.: *Ոչ լոկ ասէ, թէ տու՛ր մեզ տէ՛ր. Խոսր.: *Դու՝ ասէ, լոկ հաւատաս. Սարգ. յկ. ՟Է: *Մինչ լոկ որ զքիթն կտրեաց. Մամիկ.: մ. ԼՈԿ Ի ԼՈԿՈՅ. (1-0892) մ. նոյն ընդ վվ. (=ԼՈԿ ԼՈԿԱԲԱՐ). *Ընդէ՞ր խնդրեցեր նորա կին միայն լոկ ʼի լոկոյ. Եփր. թագ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Полезное


Смотреть что такое "ԼՈԿ" в других словарях:

  • ՅԱՏՈՒԿ — (տկի, կաց.) NBH 2 0339 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c, 17c ա. ἵδιος proprius եւ privatus, peculiaris, specialis. իբր Յատեալ՝ զատուցեալ՝ իրօք կամ մտօք. Սեպհական. իւրական. բնիկ, առանձնական …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴԷՆ — ( ) NBH 1 0132 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c մ. Անդ. ʼի նմին վայրի. ʼի յիշատակեալ տեղւոջ. հոն տեղը, նոյն տեղը. ... αὑτοῦ ibi, ibidem կամ լոկ յօդիւ, ἑν τῶ եւն. *Հաճոյ թուեցաւ Շիղայի մնալ անդէն: Նստէր անդէն ʼի տան:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇՏՈՒՃ — (տճոյ, ով.) NBH 1 0265 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c, 18c ա. ԱՇՏՈՒՃ որ եւ ԱՍՏՈՒՃ. ξηρός siccus Չոր կամ չորաբեկ (հաց լոկ). (լծ. յն. ա՛սիդօս, անցորեան, անկերակուր. եւ իտ. աշիուդդօ չոր ցամաք.) ... *Դու ազգի ազգի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԵՐԿ — (ոյ, ոց, եւ ի, աց.) NBH 2 0254 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 12c, 13c ա. γυμνός nudus ἁνακατάλυπτος retectus, non velatus. (լծ. լերկ). Անվերարկու. անհանդերձ. բա՛ց. ... *Էին երկոքեան մերկ: Գիտացին՝ զի մերկ էին:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻԱԿԵՆՑԱՂ — ( ) NBH 2 0265 Chronological Sequence: 10c, 13c ա. Համակենցաղ. կենաց կցորդ. միակեաց. *Միակենցաղ եւ զուգակցորդ ընդ քրիստոսի գոյք փառաւորեալ. Նար. առաք.: Եւ Որ կեայ լոկ ʼի ջուր կամ լոկ ʼի ցամաքի. *Ոմանք (ʼի կենդանեաց) երկակենցաղք են, եւ կէսք… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻԱՆՁՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0270 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 9c, 12c, 13c գ. Միայնակեցութիւն. առանձնակեցութիւն. *Զիշխանութիւն քո կորուսեր, եւ զմիանձնութիւն ոչ գտեր: Մինչ գամք ʼի միանձնութիւն, ոչ ստանամք ճգնութիւն. Վրք. հց. ՟Է. ՟Ը:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՉԱՓ — (ոյ, ոց, կամ ու, ով կամ աւ, կամ ու, ուց.) NBH 2 0572 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. μέτρον mensura եւ temperamentum, modus συμμετρία apta proportio, moderatio διαμέτρησις dimensio… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՐԶ — (ի, ից.) NBH 2 0633 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c, 14c ա. ἀπλόος, ἀπλοῦς simplex. Ոչ բաղադրեալ. անյոդ, անբարդ. Էալընգաթ. *Զշարադրեալսն ժողովումն իմն պարզիցն գործէ. Կիւրղ. գանձ.: *Արտասանութեանց ոմանք… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊՈՒՂԵՄ — (եցի.) NBH 2 0660 Chronological Sequence: Early classical, 8c ն. գրի եւ ՊՈՂԵԼ. (լծ. լտ. բէ՛լլօ, բէ՛բուլի. Հերքել. ցրել. վանել. *Զբարձակիցն ʼի բազմականացն ʼի բաց պուղեաց: Սուսերաւ զերամակս փղացն պուղէր. Խոր. ՟Բ. 60. եւ 79: Իսկ ՟Բ. Մակ. ՟Ծ՟Բ. 22.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»