- ՄԻՋՆՈՐԴ
- (ի, աւ կամ իւ, աց, օք, կամ ովք.) NBH 2-0280 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c, 13c գ. μεσίτης mediator, medians μέσον medium μέσος medius եւն. Որ մտանէ ʼի մէջ երկուց կողմանց. հաշտարար. բարեխօս. միջին գործադիր. գործի. ... *Կարգեալ հրեշտակօք ʼի ձեռն միջնորդի. իսկ միջնորդ միոյ ուրուք ոչ է: Մի է աստուած, եւ մի միջնորդ աստուծոյ եւ մարդկան՝ մարդ յիսուս քրիստոս: Լաւագոյն եւս ուխտի, կամ նորոյ ուխտիս է միջնորդ: Ի նորոց կտակարանաց միջնորդն յիսուս. եւ այլն: *Ի ձեռն միջնորդի ուրումն մարդիկ հաշտեցուցանեն զաստուած. Փիլ. քհ. ՟Ժ՟Ա: *Զմիջնորդն ամենայն աշխարհի զսրբուհի կոյսն տիրածին. Գանձ.: *Յիշեա՛ զտօնողքս քո՝ ո՛վ համարձակ միջնորդ (յհ. մկ). Տաղ.: *Միջնորդ օրինաց եւ շնորհաց: Միջնորդք մահու եւ յարութեան. Շար.: *Առանց իրիք մարմնական միջնորդի առ զմարմին յանփորձ կուսէն. Եղիշ. ՟Բ: *Առ զգայարանս միաւորի ʼի ձեռն շնչոյ՝ միջնորդի անձին (այս ինքն ո՛չ ʼի միոյ, այլ) ʼի հօրէ եւ ʼի մօրէ. Սեբեր. ՟Ա: ՄԻՋՆՈՐԴԱՒ կամ իւ. իբր Միջնորդութեամբ. ʼի ձեռն. *Միջնորդաւ մտօք միաւորեցաւ ընդ մարմին. Առ որս. ՟Գ: *Միջնորդաւ անձինն (կամ հոգւոյ) ընդ հողոյ միաւորեցաւ: Ընկալցի այսու միջնորդիւ (ʼի ձեռն աղօթից) ձեռն քո զնա. Նար. կուս. եւ ՟Գ: *Միջնորդաւ օդոյն: Միջնորդովք առաքելովքն. Սարգ. յկ. ՟Ա: *Խնդրեմ յաստուծոյ միջնորդիւ կենսակիր սրբոցս. Կիր. պտմ.: ՄԻՋՆՈՐԴ Է. որ եւ ՄԻՋՆՈՐԴԷ. Ընդ մէջ անկանի որպէս սահմանագլուխ. *Քանզի երուսաղէմ միջնորդ է (կամ միջնորմ է) սահմանաց. Եփր. օրին.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.