- ՉԱՐ
- (ի, աց.) NBH 2-0563 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 11c, 12c, 13c ա. (որպէս թէ՝ ո՛չ բարի. ո՛չ արի.) κακός, -κή, -κόν malus, -a, -um. Վատթար. յոռի. ապիրատ. անզգամ. անօրէն. խոտորեալ յուղութենէ կամ ի լաւութենէ (ոք, իմն). վատ, գէշ. ... *Արք չարք: Ծառայն չար: Ի մարդոյ չարէ: Այս չար: Իւր գործքն չար էին: Բանիւք չարօք: Ամենայն իրք չարք: Ի ճանապարհէ չարէ: Ի սրոյ չարէ: Ակն չար: Դատաւորք չարացն խորհրդոց. եւ այլն: *Յայնժամ զարմանալի են բարիքն (վարուք), յորժամ ի մէջ չարացն իցեն. Ոսկ. մ. ՟Գ. 28: *Որ ինչ ըստ աստուծոյ կամացն լինի, բարի է. եւ որ ինչ արտաքոյ քան զնորա կամսն՝ այն չար է. Եզնիկ.: ՉԱՐ. πονηρός malus, malignus. Վնասակար. դժնդակ. անախորժ. *Գազան չար: Ջուրքս չար են: Մահ մեղաւորին չար է: Չարք եւ մեղաւորք էին: Յաշխարհէ աստի չարէ: Եկեսցեն ժամանակք չարք: Ի համբաւէ չարէ: Յաւուր չարի. եւ այլն: *Զչար ինչ կարծիս դիւրաւ առնումք, եւ զբարւոյն ոչ նոյնպէս վաղվաղակի. Ոսկ. եբր.: *Այս է չարն. յաստուծոյ օտարութիւնն. Բրս. չար.: ՉԱՐ. σαπρός putridus. Փուտ. խոտան. տգեղ. ... *Ծառ չար: Պտուղ չար, եւ այլն: *Իրքն՝ չարք յայնժամ լինին, յորժամ պէտքն օրինօք ոչ վճարեսցին. Եզնիկ.: գ. ՉԱՐ. գ. Չարութիւն. եւ Վնաս, կամ պատիժ. թշուառութիւն. գէշութիւն, գէշ բան. ... *Որ ոչ գիտիցէ այսօր զբարի կամ զչար: Հատուցին ինձ չար: Ոչ երկեայց ի չարէ: Խոտորեա՛ ի չարէ: Աշխարհ ի չարի կայ: Փրկեա՛ զմեզ ի չարէ. եւ այլն: *Վա՛յ որ զայգի հարկանէ առ չարի. Կանոն.: Անսովոր են հոլովքդ, Չարից, չարոյ, իբր չարեաց, չարի. *Գիտէ աստուած զչար՝ ըստ որում բարի. եւ առ ի նմանէ պատճառք չարիցն՝ զօրութիւնք բարերարք են. Դիոն. ածայ.: *Մեծութիւն պահեալ ումեք առ ի նմանէ չարոյ իւրում». յն. ի չար ինքեան. Ժող. ՟Բ. 12: Տե՛ս եւ ՉԱՐԻՔ: ՉԱՐՆ սեպհականեալ անուն Սատանայի. *Գայ չարն, եւ յափշտակէ զսերմանեալն: Իսկ որոմն որդիք չարին են. եւ այլն: *Աւելին քան զայն ի չարէն է, այսինքն է ի սատանայէ. Կանոն.: ՉԱՐ ԱՌՆԵԼ կամ ԳՈՐԾԵԼ. κακοποιέω malefacio. Գործել զչարութիւն, եւ Վնաս ինչ հասուցանել. *Զի՞նչ չար արար: Չար առաջի քո արարի: Բարի՞ ինչ առնել, եթէ չար գործել: Ոչ ննջեն, եթէ ոչ չար գործիցեն: Իմաստունք են ի չար գործել: Առնել ինչ, կամ քեզ չար: Մի՛ ինչ գործեր ընդ անձն քո չար. եւ այլն: *Որ առնէ զչար, նոյն իսկ կրէ զչար. Տօնակ.: մ. ՉԱՐ. մ. ՉԱՐԱՒ. ՉԱՐԻՒ. ՉԱՐԵԱՒ. ՉԱՐՈՎ ՐՒՈՎ. κακῶς male. որ եւ ՉԱՐԱԲԱՐ. Չարւոք. չարաչար. գէշ կերպով. *Զգիշեր մի դիտեալ, յորում առաւել չա՛ր ձգէր պարզն. Բրս. ՟խ. մկ.: *Քան զփուշ ե՛ւս չար կտտէ փափկութիւնն, եւ մաշեն հոգք զհոգիս. Ոսկ. մ. ՟Բ. 19: *Ծոյլքն պատուեալք՝ չա՛ր վնասին քան զթշնամանեալսն. անդ. 34: *Զչարսն չարաւ կորուսցէ. Մտթ. ՟Ի՟Ա. 41: *Զքաղաք մի դեկասպ անուն չարաւ սատակեաց. Նախ. ՟բ. մակ.: *Զչարն չարիւ բժշկես. Բրս. վաշխ.: *Չարիւ կորուսից զձեզ: Չարաւ կորուսցէ. Ճ. ՟Բ.: *Զսոսա ունելով՝ բարեաւ եմ, եւ ի զրկելն՝ չարեաւ. Լմբ. առակ.: *Զչարսն չարեաւ կորուսցէ. Լաստ. ՟Թ: *Տեսէ՛ք զոր ինչ չարաւ (կամ չարով) ստացայ: Չարով չարչարեալ՝ դառնապէս աւանդեսցես զոգիդ: Ո՞րպէս կայ առիւծն. ասէ. չարեաւ. Վրք. հց.: *Չարով եղեւ, սակայն եղեւ: Արդարեւ եթէ ոչ թափիք (այսինքն եթէ ոչ գնայք ի բաց), չարով թափիք. Վրք. հց. ձ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.