- ՊԻՏԱԿԱԲԱՐ
- (-) NBH 2-0649 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 8c, 9c, 10c, 12c մ. καταχρηστικῶς, -κόν, ἑκ καταχρήσεως abusive, improprie. Իբրեւ պիտակ եւ օտար. յումպէտս. տիրապէս, այլ անյատկապէս եւ ըստ իմիք. անուամբ լոկով. *Ոչ իսկ տիրապէս սոքա օգնականք, այլ պիտակաբար ասին: Չարչարելոյ անուն ասի եւ իսկապէս, ասի եւ պիտակաբար. իսկապէս՝ առ գորցսն չարութեան՝ որ է որդւոյն առանձինն. եւ պիտակաբարն՝ ʼի վերայ այլոցն, որոց ստածուածովք եւ մարմնովք լինին վնասք. Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Բ. 4: *Ոչ տիրապէս՝ այլ պիտակաբար անուանադրութեան հացին հասանել զքարն ասեմք. եւ ամենայն ինչ ըստ նմին բանի, որ ոչ ընդ բոլոր է՝ որ ինչ ասին, պիտակաբար ունի զկոչումն. Նիւս. կազմ.: *Ոչ են սոքա տիրապէս սուրբ, այլ պիտակաբար ասին. Ի գիրս խոսր.: *Ոչ պիտակաբար եւ երեւութաբար կրելոց եմ զայն ամենայն վասն աշխարհի փրկութեան, այլ ճշմարտութեամբ. Նանայ.: *Այլք (ազնուանք) աստուածոց՝ պիտակաբար են եւ ոչ ստուգապէս. Շ. բարձր.: *Միայն պիտակաբար քահանայ կոչեալ. Լմբ. պտրգ.: ՊԻՏԱԿԱԲԱՐ ՎԱՐԵԼ կամ ՎԱՐԻԼ. καταχράομαι abutor. Չարաչար վարել զիմն յումպէտս առնուլ ʼի կիր. *Երդնլով, աստուածոյն բազմանունութեամբ՝ պիտակաբար վարեցեալ անուամբ՝ աստ, ուր ոչ է արժան: Զնուիրեալն ʼի պատճառս այսր՝ պիտակաբար վարել յամպարշտութիւն Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.: *Զի մի ʼի մեծամեծ հրահանգսն պիտակաբար վարեցին. Առ որս. ՟Ծ՟Բ: ա. ՊԻՏԱԿԱԲԱՐ. ա. Տ. Պիտակ. *Զիա՞րդ իցէ նոյն (ընդ) պիտակաբարին՝ տիրապէսն. Կիւրղ. գանձ.: *Մի ոք կարծեսցէ ʼի վերայ աստուածոյ զստուերս իսկապէս տիրաբանիլ, քանզի պիտակաբար իրք են այս (իբր զեղծումն չարաչար Վարումն). Փիլ. իմաստն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.