ՄԻՆՉ

ՄԻՆՉ
(-) NBH 2-0276 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 14c նխ. (որպէս թէ ցմի ինչ.) ἅχρι, μέχρι, ἔως usque. *Մինչ ʼի սահմանս գազիրոնայ. ՟Ա. Մակ. ՟Դ. 15: *Մինչ ʼի տեղի գողգոթային. Շար.: մ. ՄԻՆՉ. մ. ἅχρι, μέχρι, ἔως, ὤς, ἑφ’ ὄσον, ἕτι dum, cum, usquedum, inquantum, donec, dum adhuc, ut, ubi. Մինչդեռ. երբ. տակաւին. յորժամ. երբ. ուր. այն ինչ. ցորչափ. ցորքան ժամանակս. երբոր, քանի որ, ան ատենն որ. ... *Յովսէփ եօթնուտասնամեայ էր, մինչ արածէր (յն. յարածել անդ) եղբարբքն հանդերձ խաշինս: Մինչ (յն. որպէս) ելանէի յեգիպտոսէ: Մինչ յուդա կենդանի է, անհնար է: Մինչ փեսայն ընդ նոսա իցէ: Ասէր՝ մինչ կենդանին էր: Մինչ աւուր (կամ աւր) կայ, եւ այլն: *Մահ ոչ էր, մինչ մեղք ոչ էին. Յճխ. ՟Զ: *Մինչ ունէր զանուն քրիստոնէութեան. Եղիշ. ՟Է: *Աշակերտն մինչ դեռեւս յաշակերտութեան իցէ, անհնար է լաւագոյն լինել քան զվարդապետն իւր. Մեկն. ղկ.: *Մինչ դու գնացեր, եւ զերկինս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞րպէս թագաւորեմ. Խոր. ՟Բ. 58: *Մինչ հրաւիրեալ է ʼի գուբ տղմոյ, նա ʼի բազմականս գրգեցուցանիցէ: Եւ զի՞նչ է սակաւս եւ նուազագոյնս յօդել, մինչ անցեալ է ըստ քանակութիւն. Նար. ՟Հ՟Դ. եւ ՟Ե: *Մինչ զայս ամենայն լսէին, ոչ պակչէին: Ոչ կարէ նենգել քրիստոնէին՝ ո՛չ մարդ ոք, եւ ոչ սատանայ, մինչ ինքն զինքն ոչ նենգիցէ: Մինչ փութալն էր՝ չփութայիր, եւ արդ զի՞նչ օգուտ է փութալդ. Ոսկ. մտթ. Ոսկ. գծ. եւ Ոսկ. ես.: մ. ՄԻՆՉ. մ. ἔως οugr-SmCi; usquedum, donec. Մինչեւ ցայն, զի. ինչուան որ. ... *Ստիպեաց մտանել ʼի նաւ ... մինչ ինքն զժողովուրդսն արձակիցէ: Չէ՛ հնար, թէ մինչ ոչ ժողովեսցին ամենայն հովիւք, արբուցանիցեմք խաշանցս. եւ այլն: *Մինչդ բազում անգամ ժամանակի իմն թուի սահման գուշակել, բայց ըստ ճշմարտութեանն զանորիշ իրս ցուցանէ. Բրս. ծն.: *Մինչս բան (բառ՝) ոչ եթէ ժամանակ ինչ է սահմանարկու: Մինչն ոչ եթէ կատարած ինչ էր, այլ էր իմն՝ որ զկնի (եւս) երթայր. Կոչ. ՟Ժ՟Ե: եւ Եփր. համաբ.: Ռամկական է, ՄԻՆՉ ՈՐ, իբր Ցորչափ. *Ի մեղացն մեռելութենէ մինչ որ մեք չկամիմք յառնել, քրիստոս մեզ չկարէ յարուցանել. Բրսղ. մրկ.: շ. ՄԻՆՉ, կամ ՄԻՆՉ ԶԻ. շ. ὤστε ita ut. որ եւ ասի ՄԻՆՉԵՒ. այսինքն Այնպէս զի. այնչափ զի. ց. ռմկ. որ, անանկ որ, անչափ որ. ... *Շարժումն մեծ եղեւ ʼի ծովուն, մինչ (կամ մինչեւ) նաւին ծածկել յալեաց անտի: Մինչ ոչ եւս կարօղ լինել: Մինչ գալ խռնել: Մինչ գրեթէ լի իսկ լինել: Մինչ (կամ մինչեւ) առաւել ուրախ լինել ինձ: Մինչ զի եւ հաց եւս ոչ ժամանել ուտել նոցա: Մինչ զի եւ (կամ մինչեւ) ʼի հիւանդս տանել ʼի քրտանէ թաշկինակս: Մինչ (կամ մինչ զի) ʼի գիշերի եւս խրատէին զիս երիկամունք իմ: Շուրջ զայրացուցին զթագաւորն, մինչ անդէն վաղվաղակի հրամայեաց կոչել զփղապետն: Եւ էր ախտ նորա սաստիկ յոյ, մինչ ոչ մնաց ʼի նմա շունչ. եւ այլն: *Մօտագոյնս մերձենայր, մինչ ճանաչել նմա զերիսն ʼի նոցանէ. Եղիշ. ՟Ը: *Մինչ զի ոչ տալ քուն աչաց. Շ. ընդհանր.: ՄԻՆՉ ԱՅՍ՝ ՄԻՆՉ ԱՅՆ. կամ ՄԻՆՉ ՅԱՅՍ՝ ՄԻՆՉ ՅԱՅՆ. Այն ինչ. մինչդեռ այս ինչ լինէր. յայնմ վայրի կամ միջոցի. μεταξύ, ἑν τοσούτῳ interea. Ագաթ.: Յհ. կթ.: մ. ՄԻՆՉ ՉԵՒ. (2-0277) մ. πρίν, πρίν ἥ, πρὸ τοῦ priusquam, antequam. Է կրկին բառ, մինչ՝ չեւ. մինչ դեռ ոչ եւս. այն ինչ տակաւին ոչ. չեւ. դեռ չ, ըլլալէն առաջ .... ʼի յն. եւ լտ. ասի՝ նախ քան. յառաջ քան թէ. զոր եւ յետինք յումպէտս վարեցին արտաքոյ հայկաբանութեան. թէ *Մինչ չեւ եկեալ առ միմեանս՝ գտաւ յղացեալ ʼի հոգւոյն սրբոյ: Մինչ չեւ հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս: Գիտէ հայրն ձեր, մինչ չեւ ձեր խնդրեալն ինչ իցէ ʼի նմանէ: Որ կոչեցեալ էր զնա յորովայնի. եւ այլն: (ʼի Ճ. ՟Ժ. գրի որոշիչ մակակէտիւ), *Մինչ՝ չեւ երկինք եւ երկիր լեալ էինʼʼ: Այլ ʼի դնիլ կանխաւ այլոյ բացասականի, ասի նա եւ Մինչեւ. (որպէս տեսեր ʼի վեր անդր:) Ուստի եւ Ղկ. ՟Բ. 21. *Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառնʼʼ. ʼի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս:)

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՄԻՆՉ" в других словарях:

  • ՄԻՆՉԵՒ — ( ) NBH 2 0277 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 14c նխ. ἅχρι, ις, μέχρι, ις, ἔως usque. Ցսահմանեալ եւ ցդիտեալ ժամանակ կամ տեղի, յայտ առնելով զեզր ինչ. ինչուան. ... *Մինչեւ յառաւօտ կամ ցառաւօտ: Մինչեւ յօրն՝ յորում, եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՆՉՉԵՒ — ( ) NBH 2 0277 Chronological Sequence: Unknown date, Early classical մ. ՄԻՆՉ ՉԵՒ. πρίν, πρίν ἥ, πρὸ τοῦ priusquam, antequam. Է կրկին բառ, մինչ՝ չեւ. մինչ դեռ ոչ եւս. այն ինչ տակաւին ոչ. չեւ. դեռ չ, ըլլալէն առաջ .... ʼի յն. եւ լտ. ասի՝ նախ քան.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՆՔԱՆ — (ոյ) NBH 1 0092 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 8c, 10c, 12c ա. ԱՅՆՔԱՆ կամ ԱՅՆՔԱՆԻ. Ունօղ զայն՝ զնոյն քանակ. նոյնքան. այնչափ. այնպէս մեծ կամ փոքր. անքան, անչափ. ... *Այնքան բարեացն: Զարծուսցէ յայնքան վնասուց. Յճխ. ՟Գ. ԺԹ: *Յայնքան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԳԱՄ — ( ) NBH 1 0124 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c մ. Որպէս թէ այն գամ. յայն ինչ եւ յայնչափ ինչ նուագի. հեղ, տարպա .... Տ. ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ. ՄԻ ԱՆԳԱՄ. ՄԻՒՍ ԱՆԳԱՄ. ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ եւ այլն: ԱՅՆ ԱՆԳԱՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՐՊԷՍ — ( ) NBH 2 0536 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 13c նխ. հյց. խնդ. ὠς, ὤσπερ sicut, ut, tamquam. Իբրեւ. նման. հանգոյն. ըստ. պէս. ... *Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին: Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն. եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԼՔ — (ալից, որ եւ ալուց.) NBH 1 0014 Chronological Sequence: 6c, 12c, 14c գ. μυχός, ἅδυτον penetrale, intimus locus, recessus, adytm, profundum Ներքին եւ խորագոյն վայրք անմատչելիք. խորք. խորշք. խոր տեղ .... *Զերկրի ներքին ալսն. որ մինչ յանդունդս եւ ʼի …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0072 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c գ. γάμος nuptiae matrimonium, conjugium Պսակ. օրինաւոր լծակցութիւն ընդ այր եւ ընդ կին ʼի մի մարմին՝ անմեկնելի մինչ ʼի մահ. կարգուիլը. ... *Վասն ամուսնութեան, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՍ — I. (այսր, այսմ, յայսմ, այսու, այսք, այսց. կամ այսորիկ, այսմիկ, յայսմանէ, այսուիկ, այսոքիկ, այսոցիկ, յայսցանէ, այսոքիւք.) NBH 1 0093 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c դեր. ցուց. ա. Իբր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՊՈՒՇ — ( ) NBH 1 0277 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c ա. ἁναίσθητος, ἅπορος stupidus, ἅθλιος , πτήσσων, ἁπειρηκῶς stupefactus, fessus, miser պրս. պիհուշ իբր Անուշ. պակասեալ յուշոյ. անզգայ. թմրեալ. պակուցեալ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԱՐ — I. ( ) NBH 1 0602 Chronological Sequence: Unknown date, 6c, 12c ա.գ. ἅρτιος par Զոյգ թիւ. ջուխտ. ... *Ամենայն թիւ կա՛մ դար, կամ կոճատ է ... Ի դարին կամ ի կոճատին. Կիւրղ. գանձ.: *Ոչ զմի եւ ոչ զերկու եւ ոչ զերիս, եւ ոչ ամենեւին զդար եւ զկոճատ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»